Միջազգային

Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը հստակ գիտի, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ նրան անվանելով «հեշտ թիրախ»։

«Մենք հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց նա անվտանգ է. մենք չենք պատրաստվում վերացնել նրան (սպանել ), գոնե ոչ հիմա։ Բայց մենք չենք հանդուրժի հրթիռային հարձակումներ քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունն սպառվում է»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Մեկ այլ գրառմամբ Թրամփը գրել է՝ «Անհապաղ կապիտուլյացիա»։