Միջազգային

Իսրայելը կուժեղացնի Իրանի վրա հարձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը կոշտ պատասխան կտա, եթե Թեհրանը «ինչ-որ բան անի» ամերիկացի զինվորականներին, հայտնում է CBS-ը։

Նա նշել է, որ ցանկանում է Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցի «իրական ավարտին» հասնել և հույս ունի, որ դա տեղի կունենա նախքան ԱՄՆ-ի հնարավոր ներգրավումը։

Թրամփը նաև նշել է, որ Իսրայելը կուժեղացնի իր հարձակումն Իրանին․

«Դուք կիմանաք առաջիկա երկու օրվա ընթացքում…»,- CBS-ին ասել է նա։