Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով 4 տարբեր աղբյուրների։
Նշվում է, որ հանդիպման նպատակը կլինի միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները։
Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, սակայն պարբերականի փոխանցմամբ՝ սա ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքն է՝ պատերազմից շեղվելու և գործարքների վերադառնալու համար:
«Այս շաբաթ իրանցիների հետ հանդիպումը քննարկվում է»,- հաստատել է Axios-ին ամերիկացի պաշտոնյան։ Հանդիպումը կարող է բեկումնային պահ լինել այն հարցում, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա՞ պատերազմին Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով վերացնելու համար, թե ոչ, գրում է պարբերականը։