Կիևում ռուսական անօդաչու սարքերի և հրթիռային հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 14 մարդ, կա 40 վիրավոր։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ վիրավորված 40 քաղաքացուց 30-ը հոսպիտալացվել է։
Քաղաքապետը հաստատել է, որ հարձակման ժամանակ մահացել է ԱՄՆ-ի 62-ամյա քաղաքացի, սակայն, նրա խոսքով, այդ մահվան և հարձակման միջև ուղղակի կապը հստակեցված չէ։ Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր, որ տղամարդը մահացել է այն տանը, որի դիմաց ընկել է «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք։
Նա նաև հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունները, ըստ որոնց՝ հարվածներից մեկի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է մի բազմաբնակարան շենքի մուտք։
«Այժմ այնտեղ աշխատում են փրկարարները՝ քանդակույտերը մաքրելու համար»,– գրել է Կլիչկոն։