Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բագայը, ընդգծելով, որ Իրանը շարունակում է պաշտպանվել ողջ ուժով, հիշեցրել է ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետության պատասխանատվության մասին. «Եթե նրանք հավատում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներին, օրենքի գերակայությանը և կոլեկտիվ անվտանգության գաղափարին, պետք է անհապաղ գործեն։ Երկկողմ հայտարարությունները, որոնք արդարացնում են ագրեսիան՝ հավասարեցնելով ագրեսորի և հարձակման ենթարկված երկրի դիրքորոշումները, ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն և անպատասխանատվություն»,– հայտարարել է Բագայը։
Նա նաև նշել է, որ Իրանն սկսել է կատաղի դիմադրություն. «Բոլոր այն երկրները, որոնք որևէ կերպ աջակցել են այս ռեժիմին կամ փորձել արդարացնել նրա գործողությունները, հանցակից են և կմնան Իրանի և տարածաշրջանի ժողովուրդների հիշողության մեջ։ Այս ագրեսիան տեղի չի ունեցել դատարկ տեղում»,– ասել է նա։
Բագայը հավելել է․ «Այս գործողությունները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, անիմաստ են դարձրել դիվանագիտական բանակցությունները։ ԱՄՆ-ն, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է ճանաչել և միանշանակ դատապարտել այս ագրեսիան»։