Միջազգային

Իսրայելը վտանգում է իր գոյությունը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ճշմարտության նկատմամբ անտարբեր լինելու յուրաքանչյուր քայլ հանգեցնում է այլ աղետների, որոնք, ըստ թուրք նախագահի, սովորաբար հանգեցնում են ճնշողների կործանմանը։

«Իսրայելը, որը մինչև հիմքերն ավերել է Գազան և վախեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին, ապագայում կարող է գիտակցել իր սխալը, բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի։ Իր կատարած յուրաքանչյուր վայրագությամբ, մարդկության դեմ կատարված յուրաքանչյուր հանցագործությամբ Իսրայելը վտանգում է իր գոյությունը և իր հասարակության ապագան»,- ասել է նա։

Նա նշել է, որ Թուրքիան կփորձի պաշտպանել երկիրը տարածաշրջանում ճգնաժամերի բացասական հետևանքներից։

«Թուրքիան քայլեր է ձեռնարկում 86 միլիոն մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Մենք չենք փորձում բենզին լցնել կրակի վրա, այլ ուզում ենք այն հնարավորինս շուտ մարել»,- ասել է նա։