Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում այն սցենարը, որի դեպքում կփորձեն «չեզոքացնել» Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, հաղորդում է ABC News-ը։
Միաժամանակ, Նեթանյահուն, խոսելով այն մասին, կարծիք է հայտնել, որ «նրա չեզոքացումը չի սրի հակամարտությունը, այլ կավարտի այն»։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանը ցանկանում է վերսկսել միջուկային բանակցությունները, որպեսզի կարողանա շարունակել միջուկային զենքի մշակումը քննարկումների ընթացքում, սակայն դաա տեղի չի ունենա։