Հնդկաստանի Պունե քաղաքում ավելի քան 100 զբոսաշրջիկ է տուժել կամրջի վրա սելֆի անելիս։ Չդիմանալով մարդկանց ծանությանը՝ կամուրջը փլուզվել է: Չորս մարդ զոհվել է, մի քանիսը համարվում են անհետ կորած:
Հին կառույցը չի դիմացել ամբոխի ծանրությանը և փլվել է: Որոշ մարդկանց քշել է Ինդրայանի գետի հոսանքը: Վայրը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես լուսանկարներ անելու տեղ։
Իշխանությունները զգուշացրել էին, որ կամուրջն անվտանգ չէ, սակայն դա չէր կանգնեցրել սեֆիի սիրահարներին: