Միջազգային

Տարածաշրջանի բոլոր երկրները դատապարտել են. Իրանի ԱԳՆ

Տարածաշրջանի բոլոր երկրները դատապարտել են. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բագայն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է՝ Իրանի արտգործնախարարը վերջին օրերին զրուցել է տասնյակ երկրների հետ: «Տարածաշրջանի բոլոր երկրները միաձայն դատապարտել են այս հանցագործությունը: Նրանք գիտակցում են, որ այս խռովության կրակը կարող է ցանկացած պահի տարածվել»,- ասել է նա:

Բագայի խոսքով՝ Ասալույեի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումը ցույց է տալիս «սիոնիստական ռեժիմի մտադրությունը՝ ներքաշել ուրիշներին հակամարտության մեջ»: 

Նա նշել է, թե շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հանդիպում, որտեղ այս հարցը կլինի օրակարգի գլխավոր թեման:

Բագայը հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագիրը աշխարհում միակն է, որի օրինականությունը հաստատված է ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխով: Այդպիսի խաղաղ ծրագիրը հարձակման է ենթարկվել մի ռեժիմի կողմից, որն ինքն է տիրապետում միջուկային զենքի: Սա մահացու հարված է միջուկային չտարածման համակարգին և միջազգային իրավունքին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական