Իսրայելի հարձակումը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Թեհրանը ցավում է, որ ԱՄՆ-ն աջակցել է այդ հարձակմանը։ Մենք չենք հավատում ԱՄՆ-ի պնդումներին, թե իրենք չեն մասնակցել Իրանի վրա հարձակմանը»,- ասել է նա՝ նշելով, որ Իսրայելի հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց Վաշինգտոնի աջակցության։
«Մենք ունենք ԱՄՆ ուժերի աջակցության մասին փաստեր»,- հայտարարել է նա։
Արաղչին ասել է, որ Իրանը կդադարի հարվածներ հասցնել Իսրայելին, եթե նա դադարեցնի իր ագրեսիան Իրանի դեմ։
«Սա մեր պատասխանն է ագրեսիային»,- նշել է նա։