ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Պուտինի և Թրամփի միջև շուրջ 50 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը։ Պուտինը Թրամփին տեղեկացրել է նախորդ օրն Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։
Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։
Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը զրուցակցին տեղեկացրել է հունիսի 2-ին Թուրքիայում ձեռք բերված Ստամբուլի համաձայնագրերի կատարման մասին։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ։
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան և Ամերիկյան դրոշի օրվա կապակցությամբ։ Զրույցի ընթացքում առաջնորդները գոհունակություն են հայտնել հաստատված հարաբերություններից, որոնք հնարավորություն են տալիս լուծել հրատապ հարցեր։