Միջազգային

Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի միջև։ Նախագահները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության անվերահսկելի սրացումը կանխելու նպատակով։