Իսրայելի հարձակումներից հետո Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, հայտարարել է իրանցի պատգամավոր, խորհրդարանական անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։
Հորմուզի նեղուցը, որը գտնվում է Օմանի և Իրանի միջև, նավթի փոխադրման աշխարհի ամենակարևոր ուղին է։ Նեղուցով է անցնում աշխարհի հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման մինչև 20%-ը։