Միջազգային

Farda Motors մեքենաների գործարանին իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել

Իրանի Լորեստան նահանգի Բորուջերդ քաղաքում գտնվող Farda Motors մեքենաների գործարանին իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, ապա՝ հրդեհ բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ արտադրության գծի մի քանի աշխատողներ զոհվել են: Լուրջ վնասներ են հասցվել նաև արտադրական գծերին, հավաքման համար պատրաստ մասերին և արտադրված մեքենաներին: