Միջազգային

Հռոմի պապը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղությանը։

«Այս օրերին շատ տագնապալի լուրեր են գալիս՝ իրավիճակը Իրանում և Իսրայելում լրջորեն վատացել է։ Այսպիսի դժվար պահին ես ևս մեկ անգամ դիմում եմ պատասխանատվության և խոհեմության։

Ոչ ոք չպետք է սպառնա ուրիշի գոյությանը։ Յուրաքանչյուր պետության պարտքն է աջակցել խաղաղության գործին` ճանապարհ հարթելով հաշտեցման համար և առաջ մղելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը», ասել է նա։