Միջազգային

«ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է այս գործողության հետևանքների համար». Արաղչի

«ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է այս գործողության հետևանքների համար». Արաղչի

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական ագրեսիան անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների համակարգման և կանաչ լույսի։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը, որպես Իսրայելի գլխավոր աջակից, պատասխանատու է այս գործողության վտանգավոր հետևանքների համար:  

ISNA-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ՝ ցավակցություն հայտնելով իրանցի զորահրամանատարների և այլ անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, խստորեն դատապարտելով այդ դաժան հարձակումները: 

Իրանի ԱԳ նախարարն էլ շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային իր դիրքորոշման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական