Միջազգային

Նեթանյահուն դիմել է իրանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է իրանցիներին՝ կոչ անելով «տապալել ռեժիմը»։

«Իրանի ժողովուրդ, ես ձեզ հետ եմ։ Մենք գտնվում ենք պատմության մեծագույն գործողություններից մեկի՝ «Ծագող առյուծ» գործողության մեջ: 24 ժամվա ընթացքում Իսրայելը ոչնչացրեց Պահապանների կորպուսի հրամանատարությունը, միջուկային առանցքային գիտնականները, ուրանի հարստացման ամենամեծ օբյեկտներից մեկը և Իրանի հրթիռների զգալի մասը:

Այաթոլլահի ռեժիմը երբեք ավելի թույլ չի եղել։ Սա ձեր հնարավորությունն է: Վեր կացեք։ Մենք ձեր դեմ չենք կռվում՝ Իրանի խիզախ, հպարտ ժողովուրդ։ Մենք պայքարում ենք ռեժիմի դեմ։

Ես ձեզ հետ եմ։ Իսրայելի ժողովուրդը ձեզ հետ է»,- հայտարարել է նա։