Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը

Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտությունների սրմանը. ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Այս հարձակումը, որն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է տարածաշրջանում Իսրայելի կողմից իրականացվող ապակայունացման քաղաքականությանը:

Այն փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացել են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկացել, որ որևէ հարց լուծվի դիվանագիտական ճանապարհով, և չի խուսափել ռիսկի ենթարկել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունն՝ իր շահերից ելնելով»,- ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական