Միջազգային

Թրամփն Իրանի վրա հարձակումը գերազանց է որակել

ABC News-ի զրույցում նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի իրականացրած գործողությունները գերազանց է որակել։

«Կարծում եմ՝ դա գերազանց էր։ Մենք նրանց հնարավորություն տվեցինք, բայց նրանք չօգտագործեցին այն: Նրանք ուժեղ հարված ստացան, շատ ուժեղ: Դեռ շատ բան է սպասվում: Շատ ավելին»,- ասել է Թրամփը։

Հարցը՝ ԱՄՆ-ն որևէ կերպ մասնակցե՞լ է հարձակմանը, Թրամփը չի ցանկանում մեկնաբանել։