Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Թեհրանի արևմուտքում նոր պայթյունների մասին։ Իսրայելը հարվածել է նաև Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտին։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է, որ աշխատում են 2 հիմնական ուղղություններով։
«Կլինեն ավելի դժվար պահեր, մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,- ասել է նա։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի ՀՕՊ համակարգերը փորձում են կանխել Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա։ Ներկա պահին իրանական ԶԼՄ-ները հաղորդում են Թեհրանի վրա հարձակման երեք ալիքի մասին։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ։