Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք կողմերին կոչ ենք անում առկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը՝ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ: