Միջազգային

Իսրայելի ԱԳՆ-ն ժամանակավորապես փակում է բոլոր դեսպանատները

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նոր հրահանգներ է տվել Իսրայելի քաղաքացիներին և բոլոր դեսպանատներին՝ հաշվի առնելով Իրանի դեմ իրականացվող ռազմական հարվածները։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է․ «Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները ողջ աշխարհում ժամանակավորապես կփակվեն, հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի»։

Բացի այդ, ԱԳՆ-ն կոչ է արել արտասահմանում գտնվող իսրայելցիներին՝ լրացնել հատուկ հարցաթերթիկ, որպեսզի նախարարությունը տեղեկացված լինի նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին։