Միջազգային

Նավթի գներն աճել են

Նավթի գներն աճել են

Իսրայելի կողմից Իրանի հրթիռակոծությունից հետո նավթի գներն աճել են ավելի քան 9%-ով՝ հասնելով վերջին հինգ ամսվա առավելագույնին: Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճը ևս անհանգստություն է առաջացնում նավթի մատակարարումների խափանման կապակցությամբ:

Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 6,29 դոլարով կամ 9,07%-ով՝ հասնելով բարելի դիմաց 75,65 դոլարի, որն ամենաբարձր ցուցանիշն է հունվարի 27-ից ի վեր:

Ամերիկյան West Texas Intermediate նավթի գինը բարձրացել է 6,43 դոլարով կամ 9,45%-ով՝ հասնելով բարելի դիմաց 77,62 դոլարի, որն ամենաբարձրն է հունվարի 21-ից ի վեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական