Միջազգային

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա». Թրամփ

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, և Վաշինգտոնը դեռ հույս ունի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Նրա խոսքերը մեջբերել է հեռուստաընկերության թղթակից Ջենիֆեր Գրիֆինը՝ X-ի իր միկրոբլոգում։

«Իրանը չպետք է ունենա միջուկային ռումբ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Կտեսնենք: Իրանի ղեկավարությունում կան մի քանի մարդ, ովքեր չեն վերադառնա»,- հեռախոսով ձայնագրված հարցազրույցից Թրամփի խոսքերն է մեջբերել Գրիֆինը։

Ըստ Գրիֆինի՝ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ը նախապես տեղյակ է եղել հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների հերթական՝ ապրիլից սկսած վեցերորդ փուլը, պետք է տեղի ունենար առաջիկա հանգստյան օրերին Օմանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական