Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով վեց իրանցի միջուկային գիտնական է զոհվել։
Գործակալությունը հայտնում է, որ հարձակումների ժամանակ սպանվել է վեց գիտնական՝ Աբդուլհամիդ Մինուչեհրը, Ահմադռեզա Զոլֆաղարին, Սեյյեդ Ամիրհոսեյն Ֆաքհին, Մոթլաբիզադեն, Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբասին:
«Սիոնիստական ռեժիմը ցույց տվեց, որ այն պատերազմի է դուրս եկել մեր գիտնականների դեմ՝ օգտագործելով ահաբեկչության գործիքը»,- ասվում է գրառման մեջ: