Միջազգային

«Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել». Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել իսրայելական ռեժիմի հարձակումներից:

Ավելի վաղ Գրոսին գրել էր, որ Իրանի իշխանություններն իրենց հայտնել են, որ Բուշերի ատոմակայանը չի տուժել, և Նաթանզում գտնվող օբյեկտում ճառագայթման մակարդակի բարձրացում չի նկատվել:

ՄԱԿ-ի միջուկային դիտորդական մարմինը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ իրավիճակը վերահսկելու համար: