Միջազգային

Իրանը մոտ 100 դրոն է արձակել Իսրայելի ուղղությամբ․ ՑԱԽԱԼ

Իրանը մոտ 100 դրոն է արձակել Իսրայելի ուղղությամբ․ ՑԱԽԱԼ

Իրանը վերջին ժամերին մոտ 100 դրոն է բաց թողել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Էֆի Դեֆրինը:

Իսրայելի պաշտպանության բանակն աշխատում է դրանց որսալու ուղղությամբ․ հավելել է նա:

Դեֆրանը հայտնել է, որ Իսրայելի գիշերային հարձակմանը մասնակցել է 200 կործանիչ, որոնք շուրջ 100 թիրախ են խոցել ողջ Իրանում:

Հարձակման արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը: Ավելի վաղ ԻՀՊԿ-ում հաստատել էին հրամանատար Հոսեյն Սալամիի մահը, որի մասին առաջինը հայտնել էին ԶԼՄ-ները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական