Միջազգային

«Հույս ունենք, որ այս գործողությունը կփոխի մեր տարածաշրջանի հետագիծը». Իսրայելի նախագահ

«Հույս ունենք, որ այս գործողությունը կփոխի մեր տարածաշրջանի հետագիծը». Իսրայելի նախագահ

»Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեկնաբանել է Իրանի դեմ իրականացված հարվածները։

«Երեկ երեկոյան Իսրայելը սկսեց նպատակային գործողություն՝ մեր ժողովրդի համար անմիջական և գոյաբանական սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Հերցոգը նշել է. «Իրանի ղեկավարները երբեք չեն թաքցրել Իսրայել պետությունը ոչնչացնելու իրենց բազմիցս հայտարարված մտադրությունը։ Տարիներ շարունակ այդ ռեժիմը պատրաստվել է այդ նպատակն իրականություն դարձնել։ Իսրայելն ունի բնածին իրավունք և սուրբ պարտք՝ պաշտպանելու իրեն և միշտ կանի դա վճռականությամբ ու հստակությամբ։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս գործողությունը կփոխի մեր տարածաշրջանի հետագիծը՝ ուղղորդելով այն դեպի ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական