Միջազգային

Իսրայելը հարվածել է Իրանին. զոհերի թվում նաև բարձրաստիճան զինվորական է

Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին, մասնավորապես, մայրաքաղաք Թեհրանին։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային ֆիզիկոսներին։
Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»:

«Թշնամու հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ ու գիտնականներ։
Այս ոճրագործությամբ Սիոնիստական ​​ռեժիմն իր համար դառը ու ցավալի ճակատագիր է պատրաստել»,- հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Նաև հաղորդվում է, որ Իսրայելի հարձակման հետևանքով մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։