Միջազգային

«Իրանը լեգիտիմ իրավունք ունի պատասխանելու Իսրայելի ագրեսիային». Արաղչի

«Իրանը լեգիտիմ իրավունք ունի պատասխանելու Իսրայելի ագրեսիային». Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց երկրի զինված ուժերը կպաշտպանեն երկիրը Իսրայելի հարվածներից։

« Իրանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, ունի օրինական և լեգիտիմ իրավունք՝ պատասխանելու այդ ագրեսիային»,- ասել է Արաղչին:

Նա ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունը՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու միջազգային խաղաղության և անվտանգության խախտումը սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված բացահայտ ագրեսիայի հետևանքով: Իրանը կոչ է անում Անվտանգության խորհրդի նախագահին և անդամներին՝ հնարավորինս շուտ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անդամ, նաև տարածաշրջանային բոլոր պետությունները «անհապաղ կդատապարտեն այդ հանցավոր ագրեսիան և կձեռնարկեն հրատապ ու համատեղ գործողություններ՝ հակազդելու այդ վտանգավոր արկածախնդրությանը, որը, անկասկած, աննախադեպ սպառնալիք է ստեղծել համաշխարհային խաղաղության և անվտանգության համար»:

«Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների հետ համակարգման և թույլտվության: Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես այդ ռեժիմի գլխավոր աջակից, նույնպես պատասխանատվություն է կրելու սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Իսրայելը գիշերը հարվածել է Իրանին, այդ թվում՝ մայրաքաղաք Թհրանին. կան զոհեր նաև քաղաքացիների շրջանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական