Միջազգային

Ի՞նչ է հայտնի Իսրայելի՝ Իրանի վրա հարվածներից

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Radar Armenia-ն ներկայացնում է մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձությունները հակիրճ.

▪️ Թեհրանում պայթյունների ձայների մասին առաջին հաղորդագրությունները ստացվել են Երևանի ժամանակով մոտ ժամը 4-ին։

▪️ Շուտով Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի ողջ տարածքում գտնվող տասնյակ թիրախների, որոնք, իբր, կապված են միջուկային ծրագրի հետ, ինչպես նաև ռազմական օբյեկտների:

▪️ Թեհրանում ավերվել են բնակելի համալիրներ, որտեղ բնակվում են բարձրաստիճան զինվորականներ:

▪️ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում:

▪️ Իրանական ԶԼՄ-ները հաստատել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի և երեք միջուկային ֆիզիկոսների մահը:

▪️ Առավոտյան հայտնի դարձավ նաև Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանի գլխավոր շտաբի ղեկավարի մահվան մասին:

▪️ Իսրայելի՝ Թեհրանի վրա հարվածների հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են

▪️ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ «գործողությունների ազատություն» է տրամադրում երկրի զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու համար:

▪️ Իրանի գերագույն առաջնորդը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար է նշանակել գեներալ Ահմադ Վահիդիին:

▪️ Իսրայելի պաշտպանության նախարարը, սպասելով Իրանի պատասխանին, հայտարարել է արտակարգ դրություն:

▪️ Իսրայելի բանակը, Իրանի դեմ գործողություն սկսելուց հետո, հրամայել է մոբիլիզացնել պահեստային զինծառայողների:

▪️ Թրամփը, Իսրայելի՝ Իրանի վրա հարվածների ֆոնին, հավաքել է իր կաբինետի նիստը:

▪️ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել և օգնություն չի ցուցաբերել Իսրայելին: