Հնդկական և միջազգային զլմ-ները հայտնում են, որ Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռը ընկել է բժշկականի հանրակացարանի վրա։ Հաղորդվում է, որ կարող է զոհված լինել շուրջ 30-35 ուսանող, և այդ թիվը կարող է աճել։
Օդանավում, ընդհանուր առմամբ, եղել է 242 մարդ։ Նրանցից 169-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53-ը՝ Բրիտանիայի, 1-ը՝ Կանադայի և 7-ը՝ Պորտուգալիայի։ News18 հեռուստաալիքի տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է առնվազն 133 մարդ: