Միջազգային

Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապում են ավանդական սերտ բարեկամական, բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունները: Այսօր այդ վեհ ավանդույթները հուսալի հիմք են հանդիսանում մեր միջպետական կապերի համակողմանի զարգացման և հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության խորացման համար:

Վստահ եմ, որ հանուն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների շահերի՝ մենք այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով բազմապլանային փոխգործակցության ընդլայնման համար»,- մաղթել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական