Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ քաղաքական բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։
Նշվում է, որ Պիստորիուսը ցանկանում է ծանոթանալ Ուկրաինայում տիրող իրավիճակին և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված երկրին հետագա ռազմական օգնությունը:
«Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի նա կարողանա պաշտպանվել և հայտնվել այնպիսի դիրքում, երբ Ռուսաստանը պատրաստ լինի լուրջ բանակցությունների», - պարբերականը մեջբերել է նախարարի խոսքերն Ուկրաինա մեկնելուց առաջ: