Միջազգային

Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի հարվածին. NYT

Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի հարվածին. NYT

Իրանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներն արդեն մշակել են գործողությունների ծրագիր, եթե Իսրայելը հարված հասցնի երկրի միջուկային օբյեկտներին։ Այս մասին The New York Times-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյա՝ ի պատասխան լուրերի, որ Իսրայելը կարող է հարված հասցնել առաջիկա օրերին։

Ըստ պաշտոնյայի, պլանը նախատեսում է անմիջապես հակահարված՝ նման ծավալով, ինչպես 2024թ․ հոկտեմբերին, երբ Իրանը մոտ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը ստիպել էր Իսրայելի բնակչությանը թաքնվել ապաստարաններում։

Իրանը նաև նախազգուշացրել է, որ հարձակման դեպքում ԱՄՆ-ին ևս պատասխանատվության կենթարկի Իսրայելի հետ՝ թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական