Միջազգային

Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. ՄԱԿ-ի վերահսկող մարմին

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի խորհուրդն արձանագրել է, որ Իրանը վերջին 20 տարում առաջին անգամ չի կատարում իր միջուկային պարտավորությունները։

Այս որոշումը կարող է հանգեցնել հետագա լարվածության և սկիզբ դնել այս տարվա վերջին Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերին:

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության խորհրդում 19 երկիր կողմ է քվեարկել բանաձևին։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են արտահայտվել, 11 երկիր ձեռնպահ է մնացել, երկուսը չեն քվեարկել:

«2019 թվականից ի վեր Իրանի կողմից իր պարտավորությունների չկատարումը հանդիսանում է նրա պարտավորությունների խախտում», - նշված է բանաձևի նախագծում: