ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել, որ Ուկրաինայում խաղաղությունը կնպաստի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ ԱՄՆ - ն շարունակում է աջակցել ռուս ժողովրդին՝ հանուն պայծառ ապագայի, մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Հուսով ենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասվում Է Ռուբիոյի շնորհավորանքում: