Միջազգային

«Իրանը կպաշտպանի իր իրավունքները». Բաղայի

Խոսելով ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունման մասին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը այդ «ապակառուցողական» գործողության հետևանքների պատասխանատվությունը բարդել է բանաձևի հեղինակների և մշակողների վրա և ընդգծել, որ Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի:

ISNA-ի տվյալներով՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է երեք եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների գործողությունները։

«Պնդումը, թե Իրանը չի պահպանում իր պարտավորությունները, վկայում է այդ բանաձևը կազմողների չար մտադրությունների մասին, քանի որ նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի զեկույցում նման պնդում չի հնչել»,- ասել է նա։

Նա ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իր շահերը ՄԱԿ-ի կանոնադրության և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն: