Միջազգային

Ուկրաինան և ՌԴ-ն ռազմագերիներ են փոխանակել

Ուկրաինան և ՌԴ-ն ռազմագերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Կողմերն այսօր՝ հունիսի 12-ին, տուն են վերադարձրել վիրավոր և ծանր վիրավոր մարտիկների խմբերին. հայտնում են ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները:

Կողմերը փոխանակումն իրականացրել են համամասնաբար։