Axios պարբերականը հաղորդում է, որ «Ոչ թագավորին» անունը կրող արշավը կընդգրկի բոլոր 50 նահանգները և, ընդհ․ առմամբ, շուրջ 1800 քաղաք։ Կազմակերպիչներն ակնկալում են միլիոնավոր մարդկանց մասնակցություն։
Բողոքի ցույցերը տեղի կունենան ռազմական շքերթի ֆոնին, որը Թրամփը կազմակերպում է Վաշինգտոնում՝ հունիսի 14-ին: