Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն բանակցությունները Մոսկվայում և Վաշինգտոնում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել տեղափոխել իրենց խորհրդակցությունները Մոսկվա և Վաշինգտոն՝ երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունները հաղթահարելու նպատակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանից ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

«Կարևոր է նշել, որ առաջընթաց կա, նույնիսկ, եթե այն հետադարձելի է։ Այդ առաջընթացը կարելի է տեսնել շոշափելի արդյունքով․ ապրիլի 10-ին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը նախնական որոշում ընդունեցին տեղափոխել խորհրդակցությունները մայրաքաղաքներ»,- ասել է դեսպանը։