Միջազգային

Լոս Անջելեսում պարետային ժամ են սահմանել

Լոս Անջելեսում արտակարգ իրավիճակի տեղական ռեժիմ է սահմանվել ԱՄՆ միգրացիոն քաղաքականության դեմ զանգվածային բողոքների ֆոնին. հայտարարել է քաղաքապետ Կարեն Բասը, փոխանցում է Reuters-ը։

Հայտնվել է Լոս Անջելեսի կենտրոնում պարետային ժամ մտցնելու մասին: Պարետային ժամը հայտարարվել է ընթացիկ օրվա ժամը 20:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 6:00-ը՝ տեղական ժամանակով: Լոս Անջելեսի քաղաքապետն ակնկալում է, որ միջոցառումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մեկ օրում քաղաքում ցույցերի արդյունքում ձերբակալվել է 197 մարդ: