Միջազգային

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատակաները կոչ են արել բանակցել Ռուսաստանի հետ

Իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները կառավարությանը կոչ են արել «վերջ տալ ռազմականացմանը» և բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Այս մասին ասվում է «Մանիֆեստ» անվանումով փաստաթղթում, որը հունիսի 10-ի երեկոյան հրապարակել է Der Stern ամսագիրը։ 

«Ռազմական տագնապալի հռետորաբանությունը և սպառազինությունների ավելացման հսկայական ծրագրերն ավելի շատ չեն ապահովում Գերմանիայի և Եվրոպայի անվտանգությունը, այլ հանգեցնում են ապակայունացման և ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սպառնալիքի փոխադարձ սաստկացման»,-ասված է փաստաթղթում, որը ստորագրել են կուսակցության տասնյակ անդամներ:

Այսպիսով, «Մանիֆեստը» ստորագրողները դեմ են արտահայտվել Գերմանիայի կառավարության և կուսակցության ներկայիս ղեկավարության պաշտոնական դիրքորոշմանը: