Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է, որ իրականացված հայրենադարձության միջոցառումների արդյունքում Ուկրաինա է վերադարձվել 1212 զինվորականի աճյուն:
Նրանց թվում են Ռուսաստանի Կուրսկի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի մարզերում (Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի) զոհված զինվորները:
Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին իրար փոխանցել զինվորականների մոտ 6 հազար մարմին: Միևնույն ժամանակ, Մոսկվան Կիևին մեղադրում էր գործընթացը ձգձգելու մեջ։