ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը գնահատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը.
«Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հվ. Կովկասի անվտանգության համար. ավելին, արևմտականների հիմնական նպատակը տարածաշրջանի ապակայունացումն ու լարվածության նոր օջախներ ստեղծելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Մոսկվան Երևանից որևէ ազդանշան չի ստացել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին։