Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան՝ մի շարք հանդիպումներ անցկացնելու նպատակով:
Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ: Նա նաև հանդես կգա հրապարակային դասախոսությամբ և կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ:
Գլխավոր քարտուղարը կրկին կհայտարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը Եվրոպայի խորհրդի աջակցության մասին, որը նա փոխանցել է անմիջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։