Միջազգային

Հարձակման դեպքում Ֆրանսիայի միջուկային հովանոցը կտարածվի նաև Վարշավայի վրա

Հարձակման դեպքում Ֆրանսիայի միջուկային հովանոցը կտարածվի նաև Վարշավայի վրա

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային պաշտպանության երաշխիքներ է ստացել Ֆրանսիայից։ Վարչապետը հայտարարել է, որ շատ հպարտ է Ֆրանսիայի հետ պայմանագրի ստորագրմամբ։

«Ես շատ հպարտ եմ, որ մենք ավարտեցինք աշխատանքը և պայմանագիր կնքեցինք Ֆրանսիայի հետ։ Մենք առաջին անգամ պարտավորություն ունեցանք խոշոր միջուկային տերության կողմից հարձակման դեպքում լիակատար փոխադարձ պաշտպանության վերաբերյալ։ Ավարտում ենք նույն աշխատանքը նաև Բրիտանիայի հետ պայմանագրի վրա»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական