Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ կարգելի 15 տարեկանից փոքր դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը, եթե ԵՄ-ն նման արգելք չսահմանի։
«Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար։ Ես մեզ մի քանի ամիս ժամանակ եմ տալիս Եվրոպայից գործողություններ պահանջելու համար։ Հակառակ դեպքում՝ մենք դա կսկսենք անել Ֆրանսիայում։ Մենք չենք կարող երկար սպասել»,- ասել է նա։
Մակրոնը նշել է, որ դեռահասները գնալով ավելի ագրեսիվ են դառնում սոցիալական ցանցերի ազդեցության պատճառով: