2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն է ստացել է 292 հզ․ մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ սկսած 2000 թվականից, երբ սկսվել է այս տվյալների պաշտոնական հաշվարկը։ Թիվը 46%-ով ավել է, քան 2023 թվականին։
Քաղաքացիություն ստացողների ամենամեծ խումբը կազմել են սիրիացիները՝ 83,150 մարդ (28%)։ Նրանց հաջորդում են՝
Թուրքիայի քաղաքացիները՝ 22․525 (8%),
Իրաքի՝ 13․545 (5%),
Ռուսաստանի՝ 12․980 (4%),
Աֆղանստանի՝ 10․085 (3%)։
Հատկապես ընդգծվել է ռուսաստանցիների թվի կտրուկ աճը․ եթե 2023-ին Գերմանիայի անձնագիր ստացել էր 1995 ռուս, 2024-ին այդ թիվը հասել է 12․980-ի՝ ավելի քան վեց անգամ աճով։
Վիճակագրական գերատեսչությունը նշել է, որ աճին նպաստել են միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2024-ի հունիսին։ Դրանք թույլ են տալիս դիմել քաղաքացիության՝ 5 (որոշ դեպքերում՝ 3) տարվա բնակությունից հետո, ինչպես նաև պահել նախորդ քաղաքացիությունը։