Ռուսաստանը կոչ է անում համատեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին․ ТАСС-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերը տեղերով փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով», - նշել Է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է «պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի» մասին։